Հայաստանում սկսել են տարածվել «կրիպտո վիրուսները». Սամվել Մարտիրոսյան

12:22 • 18.01.16

 

Հայաստանում համակարգչային գրագիտության պակաս կա, որտեղից էլ բխում է անձնական տվյալների խոցելիության հարցը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ ոչ դպրոցում է տրվում աշակերտներին տրվում համապատասխան գիտելիք, ոչ էլ դպրոցից հետո։


«Միայն այն, որ անձնական տվյալների վարչությունը ստեղծվել է ընդամենը աշնանը, իսկ այլ երկրներում տարիներ շարունակ գործում է նման հաստատություն, խոսում է այն մասին, որ ո՛չ հասարակությունն է հարցը լուրջ ընդունում, ո՛չ էլ պետությունը։ Հիմա էլ չեմ տեսնում լուրջ հետաքրքրություն վարչության նկատմամբ»,- ասաց նա։

 

Ինչ վերաբերում է սոցցանցերի «վիրուսներին», ապա Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ դրանց տարածվելիությունը գնալով պակասում է, որովհետև օգտատերերը հասկացել են՝ ամեն անհասկանալի նամակ չէ, որ պետք է բացել։

 

«Հայաստանում սկսել են տարածվել «կրիպտո վիրուսները», որոնք թափ են առել հատկապես 2015թ-ի կեսից։ Այդ «վիրուսն» ընկնում է համակարգչի մեջ ու գաղտնագրում ֆայլերը, հետո ստանում եք հակերներից նամակ, որ եթե կրկին ուզում եք բացել ձեր ֆայլը, ապա պետք է վճարեք, ու կախված ֆայլի կարևորությունը տարբեր չափի գումար են պահանջում։ Դրանք հիմնականում գալիս են էլեկտրոնային նամակների ձևով»,-ասաց նա։

 

Հայաստանում սկսել են տարածվել «կրիպտո վիրուսները». Սամվել Մարտիրոսյան