Արտասովոր ալերգիա. բրիտանուհու մաշկը կարմրում է ցանկացած հպումից (տեսանյութ)
Tech Insider-ը ներկայացրել է բրիտանուհի Հանա Արբուտնոթի պատմությունը: 21-ամյա կինը հազվադեպ հանդիպող հիվանդություն ունի, որը կոչվում է դերմատոգրաֆիա:
Այն երբեմն անվանում են նաև «մաշկի գրություն»: Բրիտանուհու մաշկը կարմրում և փքվում է, երբ սեղմում կամ հպվում են: Նա կարողանում է հստակ պատկերներ կամ բառեր գրել ինքն իր մաշկի վրա:
Իհարկե, փքվածությունն ու կարմրությունն անցնում է ինքն իրեն որոշ ժամանակ անց: Բժիշկները չեն կարող բացատրել, թե ինչպես և ինչու է նման բան պատահում: Դա ալերգիայի տեսակ է համարվում:










