Իլոն Մասկը ցուցադրել է Falcon 9-ի առաջին աստիճանի անհաջող վայրէջքի տեսագրությունը (տեսանյութ)

11:04 • 18.01.16

Ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրեն Իլոն Մասկն Instagram-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որը ներկայացնում է Falcon 9 հրթիռակրի առաջին աստիճանի անհաջող վայրէջքի տեսարանը։

 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, վայրէջքի ընթացքում առաջացել է տեխնիկական խոտան, ինչի պատճառով ամեն ինչ ձախողվել է:

 

«Դրա պատճառը կարող էր լինել սառցակալումը, ինչը տեղի է ունեցել արձակման ընթացքում մառախուղի պատճառով գոյացած խոնավության հետևանքով»,-նշել է Մասկը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ SpaceX-ը փորձում է հրթիռակրի առաջին աստիճանի համար այնպիսի տեխնոլոգիա մշակել, որը հնարավորություն կտա տիեզերական թռիչքներ իրականացնել` զգալի նվազեցնելով դրանց վրա ներկայում ծախսվող գումարի չափը:

 

Տեսանյութը դիտեք այստեղ։
 

Իլոն Մասկը ցուցադրել է Falcon 9-ի առաջին աստիճանի անհաջող վայրէջքի տեսագրությունը (տեսանյութ)