WhatsApp հավելվածը լիովին անվճար կդառնա

17:13 • 18.01.16

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքին պատկանող WhatsApp հաղորդագրային հավելվածի օգտատերերը շուտով ստիպված չեն լինի գումար վճարել այդ ծառայությունից օգտվելու համար:

 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, հավելվածը պատրաստվում է չեղարկել տարեկան 1 դոլար բաժանորդավճարը` դառնալով լիովին անվճար։

 

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ այս մասին պաշտոնապես հայտարարել է WhatsApp-ի գործադիր նախագահ Յան Կումը:

 

WhatsApp հավելվածը լիովին անվճար կդառնա