McLaren-ը մտադիր է մրցարշավային սուպերքարերը համալրել ինքնակառավարման համակարգով

20:52 • 18.01.16

McLaren ընկերությունը կարող է ինքնակառավարման համակարգով աշխատող մեքենաներ ստեղծել, որոնք առանց վարորդի կերթևեկեն վազքուղում:  

Motor.ru-ի հաղորդմամբ` բրիտանական ընկերության ծրագրերի մասին պատմել է գլխավոր դիզայներ Ֆրենկ Սթիվենսոնը:  Նրա խոսքով` ապագայում McLaren-ը կարող է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել` արագության 3 ռեժիմով` դանդաղ, միջին և շատ արագ:

Մասնագետի կարծիքով` նման համակարգը կարող է ոչ միայն  ժամանցային գործառույթներ ներառել, այլև որոշակի բաներ սովորեցնել վարորդին` ցուցադրելով օպտիմալ հետագիծն ու արագացման ռեժիմը՝  վազքուղին հնարավորինս արագ անցնելու համար:

 

McLaren-ը մտադիր է մրցարշավային սուպերքարերը համալրել ինքնակառավարման համակարգով