ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր հնարավորություններ է առաջարկում «Ինտերնետ օգնականի» բջջային տարբերակում

15:14 • 18.01.16


 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի թարմացված բջջային տարբերակը, որը թույլ է տալիս օգտվել բջջային ծառայությունները վերահսկելու ընդլայնված հնարավորություններից. գտնել ռոումինգ ծառայություններին և սակագնային պլաններին վերաբերող անհրաժեշտ տեղեկությունները, ծանոթանալ հատուկ առաջարկներին, ծածկույթի քարտեզին և ընկերության սպասարկման կենտրոնների հասցեներին ու աշխատանքային ժամերին:
 

«Հավատարիմ մնալով հաճախորդամետ գործելակերպին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի պարզ և հարմարավետ բջջային հավելվածը՝ iOS և Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար:


Հավելվածը հնարավորություն է տալիս փնտրելու ապրանքատեսակների և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ՝ նպատակ ունենալով բարձրացնել բաժանորդների իրազեկվածությունը և ծառայությունների կառավարման արդյունավետությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

Հավելվածի թարմացված տարբերակից կարելի է օգտվել առանց համակարգում գրանցվելու՝ այստեղ։
 



 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր հնարավորություններ է առաջարկում «Ինտերնետ օգնականի» բջջային տարբերակում