Շուտով մարդիկ կկարողանան «սերֆինգով» զբաղվել նաև օդում (տեսանյութ)
Արկածային մարզաձևերի բոլոր սիրահարների համար մոտ ապագայում հասանելի կլինի մի սարք, որը հնարավորություն կտա թռչել օդում։
Ինչպես նշում է Oddity Central-ը, WingBoard կոչվող սարքը կարելի է համեմատել սերֆինգի տախտակի հետ, որի միջոցով անվախ սերֆերները նվաճում են հսկայական ալիքները: Միևնույն ժամանակ, այն հատուկ ճոպաններով ամրացված է առջևից թռչող ինքնաթիռին, ինչպես նաև ունի անիվներ` վայրէջք կատարելու համար:
Հայտնի է, որ ուշագրավ սարքի հեղինակը 31-ամյա Աարոն Վյուպյուժունսկին է, ով մասնագիտությամբ ինքնաթիռների ինժեներ է ու ցանկանում է ի կատար ածել ավիացիայի հետ կապված իր բոլոր համարձակ երազանքները:
Նա պատմել է, որ ներկայում փորձում է 275.000 դոլար հավաքել սարքի արտադրությունը սկսելու համար։











