Airbus և Uber ընկերությունները համատեղ ուղղաթիռ-տաքսի ծառայություն են ստեղծում
Եվրոպական Airbus ավիաարտադրողի գործադիր տնօրեն Թոմ Էնդերսը հայտնել է, որ իրենք Uber ընկերության հետ համատեղ աշխատում են ուղևոների տեղափոխման նոր ծառայություն ստեղծելու ուղղությամբ:
Business insider-ի փոխանցմամբ` Uber-ը մտադիր է եվրոպական ավիահսկայի ուղղաթիռները փորձարկել ԱՄՆ Յուտա նահանգում այս շաբաթ անցկացվող Sundance կինոփառատոնի շրջանակներում:
Ենթադրվում է, որ նոր ծառայության օպերատորները կօգտագործեն Airbus H125 և H130 մոդելի ուղղաթիռները:












