Apple-ը որոշ երկրներում կբարձրացնի իր հավելվածների գները

09:15 • 19.01.16

Ամերիկյան Apple ընկերությունը հայտնել է իր App Store էլեկտրոնային խանութում հավելվածների գները բարձրացնելու մտադրության մասին, գրում է Газета-ն` հղում անելով 9to5Mac պորտալին:

 

Մասնավորապես՝ գները կբարձրանան Ռուսաստանում, Կանադայում, Իսրայելում, Մեքսիկայում, Նոր Զելանդիայում, Սինգապուրում և ՀԱՀ-ում:

 

Հավելվածների արժեքները և գնումները հավելվածների ներսում կավելացվեն առաջիկա 72 ժամվա ընթացքում: Դրանք կավելանան միջինը 20-25%-ով։

Apple-ը որոշ երկրներում կբարձրացնի իր հավելվածների գները