Ford-ը սկսել է Focus RS մոդելի արտադրությունը

14:32 • 19.01.16

Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերությունը Գերմանիայում սկսել է Focus RS մոդելի սերիական արտադրությունը: Նշվում է, որ մեքենան վաճառքում կհայտնվի այս գարնանը:

 

Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, գեղեցիկ դիզայնով հեթչբեքը համալրված կլինի 2.3 լ աշխատանքային ծավալով, 350 ձիաուժ հզորությամբ EcoBoost շարժիչով, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4.7 վայրկյանում:

 

Ինչ վերաբերում է մեքենայի գնին, ապա պարբերականը որևէ մանրամասն չի հաղորդում այդ մասին։

 

Ford-ը սկսել է Focus RS մոդելի արտադրությունը