Անգլիացիները մոտոցիկլ են ստեղծել, որը 5 վայրկյանում վերածվում է ջրային տրանսպորտի (տեսանյութ)
Անգլիացի ինժեներները մոտոռոլեր են ստեղծել, որը 5 վայրկյանում վերածվում է ջրային մոտոցիկլի:
Biski կոչվող մոտոցիկլի վերափոխումը պատկերող տեսանյութը ներկայացնում է Daily Mail-ը:
Մոտոցիկլի ջրում ընթանում է հատուկ հարմարեցված շասիով, իսկ երկու անիվներն այդ ընթացքում հետ են քաշվում` զերծ մնալով ջրի հետ շփումից:
Ջրային մոտոցիկլը կարող է ընթանալ 60 կմ/ժամ արագությամբ: Մոտոցիկլի ստեղծողները պնդում են, որ ցամաքայինից ջրային ընթացքի անցնելու համար ընդամենը 5 վայրկյան է անհրաժեշտ:
Տրանսպորտային միջոցը 226 կգ է կշռում և ունի 55 ձիաուժ հզորություն զարգացնող երկու մխոցային բենզինային շարժիչ: Ճանապարհին այն կարող է 128 կմ/ժամ արագություն զարգացնել:










