Գիտական ու տեխնոլոգիական առաջընթացը մարդկության գոյության մեծագույն սպառնալիքն է. Սթիվեն Հոքինգ

15:05 • 19.01.16

Աշխարհի առաջատար գիտնականներից մեկը՝ Սթիվեն Հոքինգը, կանխատեսել է, որ ներկայիս աննախադեպ գիտական ու տեխնոլոգիական առաջընթացը Երկրի վրա մարդկության գոյությանն ուղղված ամենամեծ սպառնալիքն է:

 

Ինչպես նշում է The Guardian-ը, ըստ գիտնականի՝ առաջիկա հազարամյակների ընթացքում Երկրի վրա տեղի կունենա մարդու գործունեության հետ անմիջականորեն կապված տեխնածին աղետ։

 

Հոքինգի կարծիքով՝ դեպքերի նման զարգացման պարագայում մարդկությունը ստիպված կլինի բնակության մեկ այլ  վայր գտնել` մյուս մոլորակների վրա։ Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ արտերկրային գաղութների հիմնումն իրականություն չի դառնա առաջիկա հարյուրամյակների ընթացքում:

 

Բրիտանացին մանրամասնել է նաև, որ ներկայում մարդկության համար մեծագույն վտանգ են ներկայացնում միջուկային զենքերն ու գենետիկորեն ձևափոխված վիրուսները։


«Բնականաբար, մարդկությունը չի դադարի առաջընթաց ունենալ, ուստի՝ մենք պետք է քաջ գիտակցենք դրա բերած վտանգներն ու վերահսկենք դրանք»,- նշել է 74-ամյա գիտնականը։

 

 

Գիտական ու տեխնոլոգիական առաջընթացը մարդկության գոյության մեծագույն սպառնալիքն է. Սթիվեն Հոքինգ