Twitter-ը վերսկսել է աշխատանքը
Twitter միկրոբլոգների ցանցը վերսկսել է աշխատանքը մեծամասշտաբ խափանումից հետո։
Օգտատերերը չեն կարողացել մուտք գործել ցանց հունվարի 19-ին՝ երևանյան ժամանակով ժամը մոտ 12:20-ից: Կայք մտնելու փորձի ժամանակ ծառայությունը ցուցադրել է տեխնիկական սխալի մասին հաղորդագրություն: Ավելի քան մեկ ժամից հետո ծառայության՝ ինչպես վեբ տարբերակի, այնպես էլ բջջային հավելվածի աշխատանքը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է: Ներկայում, սակայն, սոցցանցում հնարավոր չէ տեղադրել նկարներ:
Twitter-ի նախորդ մեծամասշտաբ խափանումը տեղի էր ունեցել 2015 թվականի նոյեմբերի 19-ին:










