Արեգակնային համակարգում նոր մոլորակ է հայտնաբերվել

21:14 • 20.01.16

Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագետներ Մայքլ Բրաունն ու Կոնստանտին Բատիգինը հայտարարել են, որ նոր հայտնաբերված մոլորակը իր չափերով հավասար է Նեպտունին:

 

Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագետներ Մայքլ Բրաունն ու Կոնստանտին Բատիգինը հայտարարել են, որ նոր հայտնաբերված մոլորակը իր չափերով հավասար է Նեպտունին:
 

Մանրամասն գիտական զեկույցում նշվում է, որ նոր մոլորակը հայտնաբերվել է այն ալեկոծումների մաթեմատիկական վերլուծությամբ, որ զգում են բազմաթիվ սառցե մարմիններն, այսպես կոչված, Կոյպերի գոտում՝ Պլուտոնի ուղեծրից անդին հսկայական տարածությունում, որտեղ միլիարդավոր տիեզերական մարմիններ կան:
 

Հաշվարկները ցույց են տվել նաև, որ նոր մոլորակի զանգվածը տասն անգամ գերազանցում է Երկիր մոլորակի զանգվածը, սակայն մոլորակը տեսանելի չէ Արևից իր հեռու լինելու պատճառով: Ի դեպ, Արևի շուրջն այդ մոլորակի ամբողջական շրջապտույտը կատարվում է 10-20 հազար տարվա ընթացքում:

 

Արեգակնային համակարգում նոր մոլորակ է հայտնաբերվել