Citroёn-ը ցուցադրել է նոր հեթչբեքն ու կաբրիոլետը (լուսանկարներ)
Ֆրանսիական Citroёn մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր DS3 մեքենայի միանգամից 2 տարբեր մոդելներ` հեթչբեքն ու կաբրիոլետը, ինչի մասին հայտնում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ կաբրիոլետն ու հեթչբեքը համալրված են 1.2 լ աշխատանքային ծավալով, 82 ձիաուժ հզորությամբ և, համապատասխանաբար, 1.6 լ աշխատանքային ծավալով, 165 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչներով:
Ինչ վերաբերում է մեքենաների տեխնիկական բնութագրի այլ մանրամասներին, ապա դրանք կարող են «պարծենալ» 7 դյույմանոց էկրան ունեցող նոր մուլտիմեդիա համակարգով, Apple CarPlay ծրագրով ու ինքնակայանման գործառույթով։






















