Դինոզավրի նոր տեսակ է հայտնաբերվել
Ուելսում դինոզավրի նոր տեսակ է հայտնաբերվել, հայտնում է Sky News-ը:
201 մլն տարեկան գազանի կմախքից մասեր են հայտնաբերել բրածո կենդանիների որսորդ Հանիգան եղբայրները Կարդիֆում: Ըստ այդմ էլ, մինչև այժմ անհայտ կենդանատեսակն անվանակոչվել է Dracoraptor Hanigani:
Հնարավոր է, որ սա աշխարհում հայտնաբերված Յուրայի դարաշրջանի ամենահին դինոզավրը լինի, չնայած գտնված կմախքը վկայում է, որ ինքը՝ այդ դինոզավրը ձագ է եղել՝ տասը տարեկան:










