Ford-ը ձյան պայմաններում փորձարկել է նոր ինքնակառավարվող մեքենան (տեսանյութ)

17:28 • 20.01.16

Ամերիկյան Ford մեքենաշինական ընկերությունը մուտք է գործել ինքնակառավարվող մեքենաների արտադրության բնագավառ` փորձարկելով սեփական արտադրության նմանօրինակ առաջին մեքենան։

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը,  նորույթը փորձարկվել է ձյան պայմաններում, ինչը, ինչպես պարզվել է հետագայում, ամենևին էլ խոչընդոտ չի հանդիսացել մեքենայի համար:


Մեքենան փորձարկվել է Միչիգանի համալսարանի տարածքում։ Հայտնի է, որ եռաչափ քարտեզային ծրագրով համալրված մեքենան կարողացել է հաջողությամբ շրջանցել բոլոր խոչընդոտները։


 

Ford-ը ձյան պայմաններում փորձարկել է նոր ինքնակառավարվող մեքենան (տեսանյութ)