Twitter-ի բաժնետոմսերն արժեզրկվել են` ռեկորդային նվազագույն ցուցանիշ գրանցելով

00:09 • 20.01.16

Twitter-ի բաժնետոմսերը հունվարի 19-ի աճուրդի դրությամբ նվազել են` հասնելով պատմական նվազագույնին:

Ինչպես հաղորդում է MarketWatch-ը` 23:12-ի դրությամբ ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը  նվազել է 7.51 տոկոսով` կազմելով 16.65 դոլար:

Հունվարի 8-ին Twitter-ի բաժնետոմսերը աճուրդի ընթացքում հասել էին նվազագույն ցուցանիշի` 2013-ից ի վեր: Այն ժամանակ ընկերության բաժնետոմսերի գինը նվազել էր 1.7 տոկոսով` հասնելով 19.92 դոլարի:

Հունվարի 19-ին  սոցիալական ցանցի աշխատանքը խափանվել էր Եվրոպայի, Աֆրիկայի, Հյուսիսային Ամերիկայի և Մերձավոր Արևելքի տարածքում: Ընկերությունում խափանումը բացատրել են հավելվածի թարմացման թերացմամբ:

 

Twitter-ի բաժնետոմսերն արժեզրկվել են` ռեկորդային նվազագույն ցուցանիշ գրանցելով