Twitter-ը հայտնել է մեծամասշտաբ խափանման պատճառը
Twitter ծառայության աշխատանքում մի քանի ժամ տևած խափանումը կապված է եղել ներքին կոդի փոփոխության հետ, հաղորդում է meduza.io-ն՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական բլոգը։
Արված փոփոխությունները չեղարկելուց հետո խնդիրները վերացել են։
Հունվարի 19-ին Twitter սոցիալական ցանցի աշխատանքում տեղի էր ունեցել օրվա մեջ երկրորդ խափանումը: Ծառայության տվյալներով՝ այն տևել է ավելի քան վեց ժամ։
Հունվարի 19-ի խափանման ֆոնին Twitter ընկերության բաժնետոմսերն ընկել են 7 տոկոսով:










