2015 թվականը ամենաշոգն է ճանաչվել օդերևութաբանության պատմության մեջ

01:33 • 21.01.16

2015 թվականը ամենաշոգն է եղել օդերևութաբանության պատմության մեջ: BBC-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է ՆԱՍԱ-ի և ԱՄՆ Օվկիանոսային ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության համատեղ հետազոտության մեջ:

Ուսումնասիրության տվյալներով` օդի միջին ջերմաստիճանը  մոլորակում անցյալ տարի կազմել է մոտ 15 աստիճան` ըստ Ցելսիուսի, որը մոտ 0.2 աստիճանով ավելին է, քան 2014-ի ցուցանիշը:

Զեկույցի համաձայն` 2015-ին օդի ջերմաստիճանը 0.9 աստիճանով ավելի բարձր է եղել  ողջ 20-րդ դարում գրանցված միջին տարեկան ջերմաստիճանից:


Գիտնականները ենթադրում են, որ ջերմաստիճանի բարձրացումը պայմանավորված է Էլ-Նինյո երևույթով և մթնոլորտում  ջերմոցային գազերի արտանետման ավելացմամբ:
 

 

2015 թվականը ամենաշոգն է ճանաչվել օդերևութաբանության պատմության մեջ