Google-ը վիրտուալ էսկուրսիա է ցուցադրում Բուքինգեմյան պալատում (տեսանյութ)
Google-ը ընդլայնում է վիրտուալ ուղևորությունների հնարավորությունները: Հերթական նմանօրինակ էքսկուրսիան ներկայացնում է Բուքինգեմյան պալատը:
Ինչպես հաղորդում է Rbc.ru-ն` այժմ համացանցի օգտատերերը կկարողանան վիրտուալ շրջագայությամբ տեսնել արքայական պալատը, այդ թվում` պարահանդեսային դահլիճը, որտեղ անցկացվում են հանդիսավոր ընդունելությունները:
Վիրտուալ շրջագայություններն իրականացվում են YouTube տեսահոսթինգի միջոցով: Պարահանդեսների դահլիճից բացի օգտատերերը կկարողանան ուսումնասիրել հանդիսավոր աստիճանահարթակը, պատկերասրահը, ինչպես նաև շքեղ կահավորված Սպիտակ և Կանաչ հյուրասրահները:
3D-էքսկուրսիայի առանձնահատկություններից մեկը 360 ստիճանի պանորամային տեսքն է, որն հաջողվել է ստանալ Google-ի 16 տեսախցիկների օգնությամբ: Նախկինում Google-ն արդեն գործարկել էր նման վիրտուալ շրջագայություններ Բրիտանական թանգարանում և Շեքսպիրյան թագավորական թատրոնում:










