Հոլանդական Spyker ընկերությունը սպորտային էլեկտրամեքենա է ներկայացնելու Ժնևում

03:15 • 21.01.16

Spyker ընկերությունը պատրաստվում է մարտին կայանալիք Ժնևի ավտոսրահում ներկայացնել իր նորագույն մոդելը:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն` խոսքը հոլանդական ապրանքանիշի առաջին էլեկտրամեքենայի մասին է:  Դեռևս հայտնի չեն ներկայացվելիք մեքենայի տեխնիկական տվյալները:

Ընկերությունը չի տեղեկացրել` արդյոք նորագույն մոդելը սերիական արտադրության է պատրաստվում, թե միայն նախատիպ է: Սպորտային մեքենան կներկայացվի մարտի 1-ին:

Հոլանդական Spyker ընկերությունը սպորտային էլեկտրամեքենա է ներկայացնելու Ժնևում