Music Memos. Apple-ը նոր հավելված է թողարկել երաժիշտների համար

00:15 • 21.01.16


Apple ընկերությունը ևս մեկ երաժշտական հավելված է թողարկել Music Memos  անվանումով, որը հասանելի է անվճար ներբեռնման համար:

Ինչպես գրում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ընկերության մամլո հաղորդագրությունը, Music Memos հավելվածը հիմնված է «խնձորային» ընկերության Voice Memos տեխնիկայի վրա:  Սակայն Apple-ի նոր հավելվածում գործառույթներ կհայտնվեն, որոնք նախատեսված են հատուկ երաժիշտների համար:

Այն կարող է բարձր որակով երաժշտկան գործիքներ ձայնագրել, ինչպես նաև թույլ կտա պահպանել ձայնագրությունն ու դասակարգել` ըստ վարկանիշերի:

 

Music Memos. Apple-ը նոր հավելված է թողարկել երաժիշտների համար