Գերմանացիները հսկայական էքսկավատոր են ստեղծել, որն օրական 240 000 տոննա հող է փորում (տեսանյութ)
Tech Insider-ը ներկայացրել է հսկայական էքսկավատոր է ներկայացրել, որը օրական կարող է մինչև 240 000 տոննա հող փորել:
Աշխարհի ամենախոշոր մեքենաների շարքը դասվող հսկայական սարքավորումը 94 մետր բարձրություն ունի և կշռում է 15 500 տոննա: Խոշոր պտտվող անիվներով աշխատող էքսկավատորն ու շարժական հանքարդյունաբերական մեքենան ստեղծել է գերմանական ThyssenKrupp ընկերությունը: Այն ստեղծվել է Գերմանիայի ածխի հանքի շահագործման համար:
Մեկ էքսկավատորն աշխատեցնելու համար 5-15 հոգանոց անձնակազմ է անհրաժեշտ: Ամեն մի անիվը 5.5 տոննա ժայռ է քանդում միանգամից, որից հետո քարը լցվում է հատուկ փոխանցման գոտի, որտեղ էլ ածուխն առանձնացվում է քարից: Այս մեքենաներն աշխատում են էլեկտրականությամբ և ավելի քիչ էներգիա են ծախսում, քան դիզելային հանքաարդյունաբերական բեռնատարները:










