Հնդկաստանում հայտնաբերվել է 137 տարի շարունակ վերացած համարվող գորտի տեսակը (լուսանկարներ)

10:41 • 21.01.16

Հնդիկ գիտնականների թիմը` կենսաբան Սաթյաբհամա Դաս Բիժուի գլխավորությամբ, հայտնաբերել է 137 տարի շարունակ վերացած համարվող գորտի տեսակը, որը բնակվում է ծառերի վրա:

 

Ինչպես նշում է bbc.com-ը, երկկենցաղների այս տեսակը, որն անվանակոչվել է բրիտանացի կենսաբան Թոմաս Ջերդոնի պատվին, հայտնաբերվել է Հնդկաստանի հյուսիս-արևելյան հատվածի ջունգլիներում:

 

Գոլֆի գնդակի մեծությամբ գորտերն ապրում են գետնից 5-6 մ բարձրության վրա` ծառերի վրա եղած փոքրիկ անցքերում: Ի տարբերություն այլ գորտերի՝ այս տեսակի ներկայացուցիչները սնվում են ոչ միայն միջատներով, այլև` բուսականությամբ։

The body of a preserved female frog named Frankixalus jerdonii on a glove-covered hand

A tadpole's face

Preserved tadpoles of the frog

 

Հնդկաստանում հայտնաբերվել է 137 տարի շարունակ վերացած համարվող գորտի տեսակը (լուսանկարներ)