Հրվ. Կորեայում ներկայացվել է Hyundai Ioniq էլեկտրական մեքենան (տեսանյութ)
Հարավկորեական Hyundai մեքենաշինական ընկերությունը հայրենիքում կազմակերպել է իր հերթական նորույթի` Ioniq մոդելի պաշտոնական շնորհանդեսը։
Ինչպես նշում է The New York Daily News-ը, տպավորիչ նորույթը նախատեսված է Toyota Prius-ի հետ մրցակցելու համար: Այն հարավկորեական ավտոարտադրողի առաջին էլեկտրական սեդանն է։
Նշվում է, որ էկոքարը վաճառքում կհայտնվի տարեվերջին։ Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 1.6 լ աշխատանքային ծավալով, 104 ձիաուժ հզորությամբ Kappa շարժիչով։










