Ամերիկացի դասախոսը քանդակ է ստեղծել, որը պտտվելիս հիպնոսացնող տեսարան է ստեղծում (տեսանյութ)

23:19 • 21.01.16

Յուրահատուկ քանդակը հիպնոսացնող անիմացիոն տեսարան է ստեղծում, երբ այն պտտում են, ինչպես գրում է Business insider-ը:


Քանդակի դիզայնի հեղինակն է ամերիկյան Սթենֆորդի համալսարանի դասախոս  Ջոն Էդմարքը:

 

Քանդակն ասես կյանքի է կոչվում, երբ այն պտտում ես: Քանդակը, պտտելու ուղղությունն ու արագությունն մաթեմատիկորեն սինքրոնիզացված են, որպեսզի ստացվի նման արդյունք:


Այն հիմնված է բնության մեջ հայտնաբերված Ֆիբոնաչիի հաջորդականության վրա: Նման արդյունք կարելի է ստանալ նաև տանը, որի համար անհրաժեշտ է ձեռք բերել որևէ 3D քանդակ, համապատասխան լուսավորման պրոյեկտոր և պտտվող պատվանդան:

 

Ամերիկացի դասախոսը քանդակ է ստեղծել, որը պտտվելիս հիպնոսացնող տեսարան է ստեղծում (տեսանյութ)