100% տեսողությունն այլևս իրականություն է «Շենգավիթ» ԲԿ-ում

19:22 • 21.01.16

Այսօր աշխարհում մոտ 290 մլն. մարդ ունի տեսողության հետ կապված խնդիրներ :

 

Ամեն 2-րդն աշխարհում ակնոց է կրում: Նրանցից շատերն ունեն հոգեբանական բարդույթներ կախված ակնոցի ապակու հաստ լինելուց կամ պարզապես հենց ակնոց կրելուց:


Այսօր ՝ 21-րդ դարում աչքի հետ կապված որոշ խնդիրներ հնարավոր է շտկել, բայց լինում են նաև այնպիսի իրավիճակներ, որոնք անհնար է բուժել: Սակայն նորամուծություններն ու տեխնիկական հագեցվածությունն ապացուցում է, որ այսօր տեսողության 100% վերականգնումն արդեն իրականություն է: Եվ վերականգնելով տեսողությունը նաև փոխվում է մարդու կյանքի որակը, ապրելաձևը, հաղթահարվում են բոլոր այն բարդույթները, որոնք առկա էին ակնոց կրելիս:
Նմանատիպ երևույթ նաև մեր հերոսի մոտ էր:


«Շենգավիթ» ԲԿ-ի «Տեսողության լազերային կորեկցիայի և աչքի միկրովիրաբուժության կենտրոն»  է դիմել 26 տարեկան երիտասարդ  կարճատեսության շտկման նպատակով:

 

Հետազոտության արդյունքում ախտորոշվեց  բարձր աստիճանի կարճատեսություն -18,0 D:

 

Առաջարկվեց վիրահատություն՝ ֆակիկ լինզայի իմպլանտացիա, որը տվյալ դեպքում հանդիսանում է կարճատեսության շտկման միակ տարբերակը և հնարավորություն է տալիս վերականգնել տեսողությունը պահպանելով սեփական ոսպնյակը:


Վիրահատությունն իրականացվեց  Երևանի գլխավոր ակնաբույժ, բ.գ.դ. Արտաշես Ա. Զիլֆյանի անմիջական միջամտությամբ:


Վիրահատությունից հետո, որքան էլ անսպասելի և անակնկալ էր  երիտասարդի համար, բայց նա մեկնդմիշտ ազատվեց  ակնոցից ունենալով 100% տեսողություն:


Նմանատիպ դեպքերում հնարավոր չէ կատարել լազերային կորեկցիա, ֆակիկ լինզայի իմպլանտացիան միակ միջոցն է, որը հնարավորություն է  տալիս վերականգնելու տեսողությունը պահպանելով սեփական թափանցիկ ոսպնյակը:


Իսկ  ի՞ նչ է իրականում իրենից ներկայացնում ֆակիկ լինզան:


Երկար տարիներ շարունակ տեսողության շտկման միակ եղանակը տեսողության լազերային կորեկցիան էր: Սակայն բոլոր պացիենտների չէ, ովքեր ցանկանում էին ձերբազատվել ակնոց կամ կոնտակտային լինզաներ կրելուց, հնարավոր էր կատարել լազերային կորեկցիա:


Շվեյցարական STAAR ընկերության ճկուն լինզաների շնորհիվ բարձր ամետրոպիայի կորեկցիան դարձավ կարճատև պրոցեդուրա:


ֆակիկ նուրբ և ճկուն լինզաները նկատելի ձևով տարբերվում են կոշտ լինզաների հին մոդելներից արագ ռեաբիլիտացիայով և չեն առաջացնում անդառնալի փոփոխություններ աչքի ձևի և ստրուկտուրայի մեջ:Լինզաները նախատեսված են բարձր աստիճանի ամետրոպիայի կորեկցիայի համար. մինչև -20.0 D կարճատեսություն, +10.0 D հեռատեսություն և 6.0 D աստիգմատիզմ:Լինզաներն ունենում են 12,2-ից 13,7մմ չափեր՝ կախված եղջերաթաղանթի հորիզոնական դիամետրից:


Լինզաների իմպլանտացիայից 7-10 օր առաջ պացիենտներին կատարում են պերիֆերիկ իրիդէկտոմիա, որը հետինխցիկային լինզայի իմպլանտացիայից հետո պահպանում  է աչքի ճիշտ հիդրոդինամիկան:  Նման վիրահատությունը ցուցված է նրանց, ում մոտ ռեֆրակցիայի ծանգարումը հնարավոր չէ շտկել տեսողության լազերային կորեկցիայի միջոցով.


1. Բարձր աստիճանի կարճատեսություն, հեռատեսություն և աստիգմատիզմի դեպքում;


2. բարակ եղջերաթաղանթի առկայության դեպքում;


3. չոր աչքի սինդրոմի դեպքում;


4. կերատոկոնուսի դեպքում եղջերաթաղանթի թերապևտիկ ամրացումից հետո;


5. լայն բբերով և գիշերային տեսողության որակի հետ կապված մեծ պահանջ ունեցող պացիենտներին


Հոգալով Ձեր տեսողության մասին՝ «Տեսողության լազերային կորեկցիայի և աչքի միկրովիրաբուժության կենտրոն»-ը առաջարկում է աչքի հիվանդությունների բուժման նորարար տեխնոլոգիաներ:


«Տեսողության լազերային կորեկցիայի կենտրոն»- լավագույնը Ձեր աչքերի առողջության համար:

 

100% տեսողությունն այլևս իրականություն է «Շենգավիթ» ԲԿ-ում