Apple-ը հետաքրքրված է վիրտուալ իրականության սարքերով

16:54 • 22.01.16

Ամերիկյան Apple ընկերության աշխատակից է դարձել Դագ Բոումենը, ով վիրտուալ իրականության առաջատար հետազոտողներից է, գրում է Financial Times-ը։

 

Հավանաբար Apple-ը պատրաստվում է մասնակցել վիրտուալ իրականության սարքերի մրցապայքարին և այդ դաշտում մրցակցել Google-ի, Microsoft-ի, Facebook-ի և Samsung-ի հետ, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Ավելի վաղ այդ ոլորտում ընկերության ունեցած հետաքրքրությունների մասին չի հաղորդվել, սակայն հիշատակվել է, որ Apple-ը սմարթֆոնների օգտագործմամբ վիրտուալ իրականության սարքերի ոլորտում մի քանի արտոնագիր է գրանցել։

 

Հայտնի է նաև, որ ընկերությունն այդ ոլորտում աշխատող մի քանի փոքր ընկերություն է ձեռք բերել:

 

Դագ Բոումենը մասնագիտացած է եռաչափ ինտերֆեյսի դիզայնի և վիրտուալ իրականության օգտագործման առավելությունների գծով։ Հետազոտողը բազմիցս մրցանակակիր է դարձել 3D-ինտերֆեյսերի ոլորտում աշխատանքի համար:

 

Apple-ը հետաքրքրված է վիրտուալ իրականության սարքերով