Մարդու հիշողությունը 10-ն անգամ ավելին է, քան կարծում էին նախկինում
Ամերիկացի գիտնականների խումբը պարզել է, որ մարդու հիշողությունը էլ ավելի մեծ ծավալներ ունի, քան նախկինում էին կարծում:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, մեջբերելով Medical Xpress-ում հրապարակված արդյունքները, մասնավորապես, գիտնականներին հաջողվել է պարզել, որ մարդու հիշողության ծավալը ունակ է գլխում պահել ընդունված չափանիշից 10-ն անգամ ավելի տեղեկություն:
Մարդու ուղեղում կարող է պահպանվել մինչև 1 պետաբայթ տեղեկատվություն (1024 տերաբայթ): Այդ ծավալը քիչ է զիջում համացանցում տեղադրված ողջ տվյալներին:
Նման եզրակացության գիտնականները եկել են եռաչափ ուսումնասիրություններ անելով առնետների վրա:










