Հինգ մոլորակներ մի շարքի վրա են հայտնվելու մեկ ամիս շարունակ. ՆԱՍԱ

16:19 • 22.01.16

Այսօր գիշերը և ողջ հաջորդ ամսվա ընթացքում մեր մոլորակի բնակիչները կարող են ականատես լինել յուրահատուկ և զարմանալի տեսարանի։ Արեգակնային համակարգի միանգամից հինգ մոլորակներ՝ Մերկուրին, Վեներան, Սատուրնը, Մարսը և Յուպիտերը, մեկ շարքով կկանգնեն Կարիճի և Կույսի համաստեղություններում, հաղորդում է ԱՄՆ-ի ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հաղորդում է РИА Новости-ն:

 

Ինչպես նշում են ՆԱՍԱ-ում, 11 տարվա ընթացքում առաջին անգամ Երկրի բնակիչները կարող են հիանալ այս հազվագյուտ տիեզերական տեսարանով՝ նրանով, թե ինչպես են հինգ մոլորակներ մի շարքի վրա հայտնվելու և երևալու մեր մոլորակի գրեթե բոլոր անկյուններում՝ արշալույսին նախորդող ժամերին։

 

Առաջինը գիշերային երկնքում կերևա Յուպիտերը՝ դեռ երեկոյան, իսկ այնուհետև կեսգիշերից հետո նրան կհետևեն Մարսը, Սատուրնը, Վեներան և Մերկուրին:

 

Ինչպես նշում են ՆԱՍԱ-ում, բոլոր հինգ մոլորակները կերևան լավ հեռադիտակով և անգամ անզեն աչքով, եթե իմանալ, թե որտեղ դրանք փնտրել: Մերկուրին, Սատուրնը և Վեներան կլինեն Կարիճի համաստեղությունում, իսկ Մարսը և Յուպիտերը՝ Կույսի համաստեղությունում: Այս «շոուի» ամենավերջում մոլորակներն անսովոր կերպով կշարվեն. փետրվարի 6-ին Լուսինը, Մերկուրին և Վեներան եռանկյուն կկազմեն:

 

Հինգ մոլորակներ մի շարքի վրա են հայտնվելու մեկ ամիս շարունակ. ՆԱՍԱ