Volvo-ն «մահադիմացկուն» մեքենաներ կարտադրի

14:59 • 22.01.16

Շվեդական Volvo մեքենաշինական ընկերությունը հայտնել է, որ մինչ 2020թ. կստեղծի «մահադիմացկուն» փոխադրամիջոցներ, որոնց ուղևորներն ու վարորդները չեն մահանա ավտովթարների դեպքում:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, ընկերության հմուտ ինժեներները պատրաստվում են գերժամանակակից կրուիզ կոնտրոլ համակարգով, տեսախցիկներով և զգայակներով համալրել մեքենաները, ինչի շնորհիվ փոխադրամիջոցը նախապես «կզգա» ճանապարհին եղած հետիոտներին, կենդանիներին ու նմանօրինակ այլ խոչընդոտները:

 

Volvo-ի ներկայացուցիչները պատմել են, որ նոր համակարգերը հաջողությամբ փորձարկվել են։ 

Նրանք հույս են հայտնել, որ մոտ ապագայում դրանց օգնությամբ կստեղծվեն ինքնակառավարվող մեքենաներ։

 

Volvo-ն «մահադիմացկուն» մեքենաներ կարտադրի