Ճապոնացիները էլեկտրական պատառաքաղ են ստեղծել, որը կարող է փոխել ուտելիքի համը (տեսանյութ)

00:50 • 23.01.16

Էլեկտրականությունը կարող է փոխել ուտելիքի համը: Այս գործառույթն էլ կիրառվել է ճապոնացի հետազոտողների ստեղծած հեղափոխական էլեկտրական պատառաքաղի դիզայնում:


Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` յուրահատուկ պատառաքաղի շնորհիվ կարելի է փոխել ուտելիքի աղի համը` դրանով իսկ փոխարինելով համեմունքի կիրառումը:


Տոկիոյի համալսարանի գիտաշխատող Հիրոմի Նակամուրայի խոսքով` այս տեխնոլոգիան հատկապես օգտակար կլինի հատուկ սննդակարգով սնվող անձանց, օրինակ արյան ցածր ճնշում ունեցողների համար:


Նակամուրան և նրա թիմը 9 վոլտ հզորությամբ  մարտկոցներ են կիրառում, որոնք ամրացնում են պատառաքաղին: Այն բավականին թույլ հոսանք է արտադրում` որևէ վնաս հասցնելու համար:

  

 

Ճապոնացիները էլեկտրական պատառաքաղ են ստեղծել, որը կարող է փոխել ուտելիքի համը (տեսանյութ)