Microsoft-ը ավարտում է Lumia դասի սմարթֆոնների և Windows 10 Mobile-ի մշակումը

01:16 • 23.01.16

Microsoft ընկերությունը հայտարարել է Windows 10 Mobile  հարթակի, ինչպես նաև Lumia  սմարթֆոնների մշակման աշխատանքների դադարեցման մասին:

 

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` այս մասին հայտարարվել է Microsoft-ի գործընկերների համար կազմակերպված հատուկ  համաժողովում:


Այսպիսով, Lumia մոդելային շարքի վերջին սմարթֆոնը  կլինի վերջերս հայտարարված Lumia 650-ը: Այն կներկայանա 5 դյույմ էկրանով` 1280х720 կետայնությամբ և կաշխատի Qualcomm Snapdragon 210 կամ Qualcomm Snapdragon 212 պրոցեսորով:  Նորույթի դեբյուտը կկայանա փետրվարի 1-ին:


Ավելի ուշ, ենթադրաբար, կհայտարարվի Surface Phone-ի թողարկման մասին, սակայն դեռևս ոչ մի տեղեկություն չկա սմարթֆոնի տվյալներից:
 
 

Microsoft-ը ավարտում է Lumia դասի սմարթֆոնների և Windows 10 Mobile-ի մշակումը