Հռոմի պապը հանդիպել է Apple-ի ղեկավար Թիմ Կուկի հետ և սոցկայքերն ու համացանցն «Աստծո պարգև» համարել (տեսանյութ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հանդիպում է ունեցել ամերիկյան Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկի հետ, գրում է Корреспондент-ը:
Զրույցի մանրամասները չեն պարզաբանվում, սակայն հանդիպման արդյունքների հիման վրա պոնտիֆիկոսը հայտարարել է, որ համացանցը, սոցկայքերը և տեքստային հաղորդագրություններն «Աստծո պարգև են, եթե դրանք խելացի են օգտագործվում»։
«Ոչ թե տեխնոլոգիաներն են որոշում շփման անկեղծությունը, այլ մարդկային սիրտը և դրանք խելամիտ օգտագործելու մեր ունակությունը»,- ասել է Հռոմի պապը:










