Մարտին Հոլանդիայում լողացող անտառ կհայտնվի (լուսանկարներ)
Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում այս տարվա մարտին լողացող ծառերի այգի կհայտնվի:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` 20 ծառից բաղկացած «լողացող» անտառը, որի հեղինակն է տեղական արվեստի համայնքը, կբացվի մարտի 16-ին: Mothership կոչվող խումբը 2014-ին հաջողությամբ փորձարկել է իրենց նախագիծը:
«Լողացող» անտառը կստեղծվի արդեն իսկ գոյություն ունեցող առարկաներից: Ծառերը նվիրաբերելու Bomendepot կազմակերպությունը: Ամեն անգամ քաղաքի որոշ թաղամաս թարմացվում է, և ծառերը հեռացվում են: Հին ծառերից 20-ը կհատկացվի նախագծի իրականացմանը:














