Սիբիրում ձյան դեմ պայքարում են «Լադա»-ի և տանկի «հիբրիդով» (տեսանյութ)
Սիբիրի բնակիչը առատ ձյան պայմաններում համադրել է «Լադա Սամարա» մեքենան և տանկը, հայտնում է Russia Today-ը:
Մեխանիկ Անդրեյ Ռոմանովը Օմսկից մեկ ամիս է ծախսել 25 տարվա մեքենան վերափոխելու վրա: Ստացված մեքենան նա անվանում է «Տ - 21099»:
Ռոմանովը նշում է, որ նոր մեքենան ոչ միայն հեշտությամբ հաղթահարում է ձյունը, այլև ընդամենը 16լ վառելիք ծախսում՝ ամեն 100 կմ ճանապարհին:










