Հզոր ըմպելիք` ոսկորների, հոդերի և ծնկների ցավից ազատվելու համար

10:15 • 24.01.16

Առողջ ոսկորները հենաշարժիչ համակարգի և ընդհանուր առողջության պահպանման գրավականն են, որոնց խանգարման պարագայում մարդ չի կարողանա քայլել, շարժվել կամ աշխատել:


Ոսկորների, հոդերի և ծնկների առողջությունը պահպանելու և ոսկրային ցավերը վերացնելու համար կան մի շարք բնական բաղադրատոմսեր, որոնցից մեկը ներկայացնում է Healthy life land-ը:


Հզոր դեղամիջոց հանդիսացող ըմպելիքը հարուստ է վիտամին C-ով, մագնեզիումով և բրոմելինով, որոնք ուժեղ հակաբորբոքային նյութեր են և կենսական նշանակություն ունեն հոդերի աշխատանքի համար:


Բուժիչ ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է.


2 բաժակ խորանարդիկներով կտրատած արքայախնձոր,


1 բաժակ թարմ նարնջի կամ արքայախնձորի հյութ,


40 գրամ մեղր, 7 գրամ դարչին,


1 բաժակ վարսակի փաթիլներ,


250 մլ ջուր:


Պատրաստելու համար պետք է նախ եփել վարսակը, ավելացնել հյութը, ապա   մյուս բաղադրիչները հարել բլենդերով և քիչ-քիչ ավելացնել  վարսակին: Խառնել մինչև համասեռ զանգված ստացվի, որից հետո ըմպելիքը պատրաստ է: