Curiosity-ն հետազոտությունների նոր փուլ է սկսել Մարսի վրա (լուսանկար)
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը հետազոտությունների նոր փուլ է սկսել Կարմիր մոլորակի վրա, որտեղ գտնվում է 2012թ. օգոստոսի 5-ից:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, մարսագնացը, որն իրենից ներկայացնում է ժամանակակից սարքավորումներով համալրված շարժական լաբորատորիա, սկսել է ուսումնասիրել Մարսի վրա եղած ավազաթմբերը:
Curiosity-ն լուսանկարել է ավազաթմբերից մեկն ու համապատասխան կադրը ուղարկել Երկիր: Գիտնականներին հետաքրքրում է ավազահատիկների չափսն ու այն, թե ինչպես է քամին դրանք տեղափոխում Մարսի մթնոլորտով:
Աղբյուրը մանրամասնում է, որ Curiosity-ն ՆԱՍԱ-ի պատմության մեջ թվով 3-րդ մարսագնացն է` ուղարկված դեպի Կարմիր մոլորակ:











