Ferrari-ն կատարելագործել է California T սուպերքարը (լուսանկարներ)
Ferrari ընկերությունը California T սուպերքարի համար մշակել է Handling Speciale սպորտային փաթեթը, որը կկատարելագործի մեքենայի կառավարումը:
Ինչպես գրում է Motor.ru-ն` կատարելագործված սուպերքարի պրեմիերան տեղի կունենա Ժնևի ավտոսրահում` մարտին:
Նորույթը կզինվի կասեցման նորացված համակարգով: Փոփոխությունները հատկապես նկատելի կլինեն Sport ռեժիմի անցնելիս:
Ընկերությունից հայտնել են, որ մասնագետները արդիականացրել են նաև 7 աստիճան փոխանցման տուփը` համալրելով այն երկու հատուկ գծերով, ինչի շնորհիվ կրճատվում է շարքերի վերադասավորման վրա ծախսվող ժամանակը:
Նշվում է, որ մեքենայի ուժային համակարգը փոփոխման չի ենթարկվել: Ferrari California T-ն համալրված է 3.8 լիտր ծավալային V8 երկտուրբո շարժիչով, որը 560 ձիաուժ հզորություն է զարգացնում: Առավելագույն արագությունն է 316 կմ/ժամ է:














