Հռոմի Ֆրանցիսկոս պապը համացանցն Աստծո պարգև է անվանել

16:49 • 24.01.16

Հռոմի Ֆրանցիսկոս պապը համացանցը Աստծո պարգև է անվանել և իրական բարության մարմնավորում, հաղորդում է ТАСС-ը: Հռոմի պապն այդ հայտարարությունն արել է կիրակի օրը 50-րդ Սոցիալական հաղորդակցությունների համաշխարհային օրվա առթիվ իր ուղերձում:

«Համացանցը Աստծո պարգև է: Այն մեզ իսկապես անսահման հնարավորություններ է տրամադրում մարդկային միասնության և համերաշխության արտահայտման համար»,- ասված է ուղերձի տեքստում:

Միևնույն ժամանակ, Ֆրանցիսկոս պապը նշել է, որ դա չի նշանակում, որ համացանցում չկան խնդիրներ: Նրա խոսքերով՝ համացանցում տեղեկատվության տարածման արագությունը հաճախ զգալիորեն գերազանցում է այն ճիշտ գնահատելու և հասկանալու մարդու հնարավորությունները:

Բացի այդ, նա նշել է,  որ համացանցը հաճախ օգտագործվում է իրական խնդիրներից հեռանալու, ինքն իրեն հասարակությունից մեկուսացնելու համար:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը համացանցն Աստծո պարգև է անվանել