Ճապոնացիները օդում աճող ծառ են ստեղծել
Ճապոնացի դիզայներները որոշել են նոր մակարդակի հասցնել ծառերի և բույսերի աճեցման ոլորտը: Նրանք օդում «լողացող» փոքր ծառեր են ստեղծել:
«Կախարդական» ծառատեսակները ներկայացնում է Boredpanda.com-ը: Դիզայներներն իրենց գյուտը «օդային բոնսաի» են անվանել: Այն կազմված է ստորին մասից, որը կոչվում է «էներգետիկ հիմք», և լողացող գնդաձև ծառարմատից, որը կոչվում է «փոքրիկ աստղ»:
Երկու մասերն էլ համալրված են մագնիսով, որպեսզի վերին հատվածը մշտապես լողա հիմքի վերևում:
Հիմքը պատրաստված է ավանդական ճապոնական ճենապակուց, իսկ բոնսաի ծառատեսակը կարող է փոխարինվել ցանկացած այլ բույսով:















