Ցուկերբերգը հրապարակել է Իռլանդիայում կառուցվող Facebook-ի տվյալների բազայի շենքի նախագծի լուսանկարը

10:54 • 25.01.16

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սոցցանցի իր էջում կիսվել է Իռլանդիայի Քլոնի գյուղում կառուցվող Facebook-ի արդեն վեցերորդ տվյալների բազայի շենքի նախագծի լուսանկարով։

 

Այն կլինի Facebook-ի երկրորդ ամենամեծ եվրոպական տվյալների բազայի շենքը՝ Շվեդիայի Լուլեո քաղաքում գտնվող կենտրոնից հետո։

 

«Տվյալների բազաները ձեզ են հասցնում Facebook-ի բոլոր ծառայությունները։ Դրանք երբևէ ստեղծված ամենաբարդ մեքենաներից են։ Քլոնիի տվյալների բազան կլինի ամենազարգացած և էներգախնայող բազաներից մեկն աշխարհում»,- գրել է Ցուկերբերգը:

 

Facebook-ի հիմնադիրը հայտնել է նաև, որ այն կաշխատի 100 տոկոս վերականգնվող էներգիայով։

 

«Մենք ուրախ ենք Իռլանդիայում ներդրում անելու, Քլոնի համայնքի մաս դառնալու համար»- գրել է Ցուկերբերգը:

 

 

Ցուկերբերգը հրապարակել է Իռլանդիայում կառուցվող Facebook-ի տվյալների բազայի շենքի նախագծի լուսանկարը