Գիտնականներին հաջողվել է միանման փաթիլներ աճեցնել

22:28 • 25.01.16

Կալիֆոռնիայի  տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկոս Քենեթ Լիբրեհթը լաբորատոր պայմաններում երկու միանման ձյան փաթիլներ է աճեցրել:

Ինչպես գրում է The New York Times-ը` գիտնականը հեռացրել է բնական փոփոխականությունը, որի արդյունքում  եզակի փաթիլներ են ստեղծվում տեղումների ժամանակ:

2015-ի օգոստոսին Լիբրեհթին հաջողվել է երկու սառցե բյուրեղիկներ կողք-կողքի դնելով միանման  պայմաններ ստեղծել դրանց զարգացման համար: Արդյունքում հնարավորինս նման փաթիլներ են ստացվել:

Պարբերականը ոչինչ չի հաղորդում տվյալ հետազոտության օգտակարության կամ նշանակության մասին:

Գիտնականներին հաջողվել է միանման փաթիլներ աճեցնել