Ինչ կտեսնեն Մարսի վրա վայրէջք կատարած առաջին ճամփորդները (լուսանկար)
Tech Insider-ը ներկայացրել է Curiosity մարսագնացից ստացված լուսանկարները, որոնք պատկերում են մոլորակի այն մասը, ուր կարող են ոտք դնել առաջին ճանապարհորդները` դուրս գալով տիեզերանավից:
Մարսագնացից ստացված լուսանկարներում պատկերված է Կարմիր մոլորակի Գեյլի խառնարանում գտնվող Նամիբ ավազաթումբը: Ըստ ՆԱՍԱ-ի` դա կլինի առաջին տեսարանը, որը կտեսնեն Մարսում վայրէջք կատարած առաջին մարդիկ:
ՆԱՍԱ-ի գիտնականները գունային մշակման են ենթարկել ստացված պատկերները, որպեսզի տարբերակվեն ժայռերն ու ավազը:
Նկարում երևացող աղավաղված սարքավորումը հենց մարսագնացն է, որի կողքին պատկերված է հենց Նամիբ ավազաթումբը` մուգ գույնով: Իսկ առջևում երևում է Sharp սարը:
Այս պանորամային պատկերները մարսագնացը ստացել է 2015-ի դեկտեմբերի 18-ին` Մարսում գտնվելու 1197-րդ օրը:












