ՌԴ վարչապետը նշել է իր ամենասիրելի գաջեթը
Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Պլեխանովի անվան ռուսական տնտեսական համալսարանի ուսանողներին պատմել է իր սիրելի գաջեթի մասին, գրում է Комсомольская правда-ն:
«Ամենասիրելին այն է, որից օգտվում ես՝ հեռախոսը: Սովորական պատմություն: Դուք, հավանաբար, նույնպես օգտվում եք հեռախոսներից: Այժմ դա պարզապես հեռախոս չէ, այլ գաջեթ, մի ամբողջ աշխարհ»,- ասել է Մեդվեդևը:
Վարչապետը տեխնիկայի սիրահար է: Նա արդեն ունի մի քանի iPhone սմարթֆոններ և iPad պլանշետային համակարգիչներ: Իսկ 2010-ին անձամբ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը նվիրել է Մեդվեդևին iPhone 4` վաճառքներից մեկ օր առաջ:










