ՆԱՍԱ-ն ցուցադրել է տիեզերքից արված «Ջոնաս» ձնամրրիկի լուսանկարները
Հունվարի 20-24-ն ԱՄՆ-ի ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության արբանյակից արված և Վաշինգտոնը, Նյու Յորքն ու այլ ամերիկյան հյուսիսարևելյան քաղաքներ կաթվածահար արած «Ջոնաս» ձնամրրիկի լուսանկարները, գրում է Business Insider-ը:
Նյու Յորքում գրանցվել է պատմության մեջ երկրորդ ամենասաստիկ ձնաբուքը, որտեղ ձյան շերտի հաստությունը հասել է 68,1 սանտիմետրի։ Ռեկորդը գրանցվել էր 2006 թվականին՝ ձյան շերտի 68,33 սանտիմետր հաստությամբ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ում եղանակային պայմանների պատճառով զոհերի թիվը հասել է 30-ի:















