Լատինական Ամերիկայում նոր վիրուս է տարածվում. կանանց կոչ են անում չհղիանալ

21:36 • 25.01.16

Լատինական Ամերիկայի երկրների կառավարությունները խորհուրդ են տալիս կանանց առայժմ զերծ մնալ հղիանալուց: Պատճառը տարածաշրջանում տարածվող վարակիչ հիվանդությունն է, որի արդյունքում կարող են անոմալ փոքր գլխով երեխաներ ծնվել:

Ինչպես փոխանցում է BBC-ն`  լատինամերիկյան երկրներում կանանց հորդորում են չհղիանալ այս և հաջորդ տարի: Այս առաջարկով հանդես է եկել Սալվադորի առողջապահության փոխնախարար Էդուարդո Էսպինոզան:

Ինչքանով հայտնի է` հիվանդության առաջացման պատճառը Զիկա կոչվող վիրուսն է, որով կանայք վարակվում են մոծակի խայթոցի հետևանքով: Որոշ դեպքերում  այդ վիրուսը  վնասում է սաղմը մոր արգանդում:

Մասնագետներն արդեն խոսում են համաճարակի բռնկման մասին:  Ինչպես նշում են բժիշկները` վիրուսի պատճառով կարող են մտավոր հետամնաց երեխաներ ծնվել:

Ճամայկայում ևս կանանց խորհուրդ են տալիս չհղիանալ առաջիկա կես տարվա ընթացքում:  Խիստ միջոցառումներ են ձեռնարկվում Բրազիլիայում Կոլումբիայում և Հաիթիում:


 

Լատինական Ամերիկայում նոր վիրուս է տարածվում. կանանց կոչ են անում չհղիանալ