Կանադացի ռեժիսորն իր ակնագնդերից մեկը փոխարինել է փոքրիկ տեսախցիկով (տեսանյութ)
Կանադացի ռեժիսոր Ռոբ Սփենսը այնքան նվիրված է իր աշխատանքին, որ իր ակնագնդերից մեկը փոխարինել է տեսախցիկով:
Ընթերցողներին չսարսափեցնելու համար Oddity Central-ը տեղեկացնում է, որ խոսքն իրականում ոչ թե իսկական ակնագնդի մասին է, այլ կեղծ ակնագնդի, որը կանադացին կրում է դեռ մանկուց:
43-ամյա Սփենսը մեկ աչքը կուրացել է 9 տարեկանում դժբախտ պատահարի հետևանքով, որից հետո կեղծ ակնագունդ է կրում: Վերջերս նա որոշել է, որ առավել արդյունավետ կլինի հեռացնել այն և դրա փոխարեն իր իսկ պատրաստած տեսախցիկը տեղադրել:
Աչք-տեսախցիկը սովորական պրոթեզի տեսք ունի: Դրանով Սփենսը չի կարող որևէ բան տեսնել, սակայն այն կարող է նկարահանել այն ամենն ինչ տեղի ունենում աչքի առաջ:



Eyeborg Man Rob Spence Fits Video Camera Into... by RettaGantt










