Ստեղծվել է քաղցկեղի բջիջները հայտնաբերող մանրադիտակ

20:31 • 26.01.16

Ամերիկացի գիտնականները ստեղծել են ձեռքի մանրադիտակ, որը թույլ է տալիս ճանաչել չարորակ ուռուցքի բջիջները վիրահատության ժամանակ:

«Գազետա»-ն տեղեկացնում է, որ հետազոտողների այս հաջողության մասին հայտնել է Biomedical Optics Express գիտական հանդեսը:

Սարքը իրենից ներկայացնում է երկառանցք համաֆոկուսային մանրադիտակ՝ 12 մմ օպտիկական ծայրապնակով: Սարքը արդեն փորձարկվել է առնետների վրա: Նրանց դեպքում մեծ հստակությամբ երևացել են մինչև կես միլիմետր խորության տիրույթի քաղցկեցի բջիջները:

Հեղինակները կարծում են, որ մանրադիտակի կլինիկական փորձարկումները կարող են ավարտվել  2 - 4 տարում:

 

Ստեղծվել է քաղցկեղի բջիջները հայտնաբերող մանրադիտակ